Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Առանց աչք թարթելու Արթիկն էլ կտա

Առանց աչք թարթելու Արթիկն էլ  կտա
27.01.2024 | 11:23

Արթիկը «թուրքական» քաղաք է, Հառիճավանքն էլ կառուցել են «քրիստոնյա թուրքերը»:

Մի պահ, ուզում էի ծիծաղել, բայց լացս եկավ, երբ մտքիս եկավ, որ Հայաստանի ղեկավարի աթոռին թառած է նիկոլ տվիչը, որը առանց աչք թարթելու Արթիկը կտա, ներողություն, «կվերադարձնի» «քրիստոնյա թուրքերին»։

Մեղա քեզ, Տեր Աստված, փրկեա զմեզ ի նիկոլ նեռեն...

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ